Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրվելու է, բայց դա չի ենթադրում դրա հրապարակում. ՀՔԾ պետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:

«Վարույթն իրականացնող մարմինն է որոշում՝ տեսագրել, թե ոչ: Տեսագրությունը հանդիսանում է քննչական գործողության արձանագրման բաղկացուցիչ մասը, եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ հրապարակվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին: Այո, ունենք որոշում տեսագրելու»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը չցանկացավ, սակայն, նշել, թե ով է իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը՝ այդ անձին ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար:

«Ո՞վ է վարելու հարցաքննությունը, քննչական խմբի ղեկավարն ո՞վ է՝ Էդիկ Հակոբյանը, թե Մուշեղ Բաբայանը»,- հարցին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանն ասաց.

«Ոչ Էդիկ Հակոբյանն է, ոչ էլ Մուշեղ Բաբայանը: Գաղտնիքի խնդիր չկա, մեր ծառայության քննիչներից մեկն է, ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար անունը չի հրապարակվում»:

Հարցին՝ արդյոք մեղադրանք առաջադրելու հիմքեր կան՝ ՀՔԾ պետը չցանկացավ պատասխանել: «Եթե քրեական գործով կհիմնավորվի որևէ անձի մեղավորությունը, նա անշուշտ պատասխանատվության կենթարկվի՝ առանց բացառության»,-վստահեցրեց պաշտոնյան:

Հայերեն English Русский

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում

Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

Փրկարարներն անվտանգ վերադարձրել են գետն անցած ու արգելափակված քաղաքացիներին

Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից

Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր մրցումային մարզահագուստով հանդես կգա

ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի