Արծվիկ Մինասյանը ՎԶԵԲ-Հայաստան համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել բանկի պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգման տնօրեն Ֆրենսիս Մալիժի, ավագ տնտեսագետ Սերգեյ Գուրիևի, Կովկասի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի, ՎԶԵԲ-Հայաստան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման առանցքում ՎԶԵԲ-ի գործունեությանը և համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերն են եղել։

Նախարարը նշել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, պաշտոնյաների խնդրանքով ներկայացրել տնտեսության զարգացման միտումներն ու բարեփոխումների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է եղել բարենպաստ ներդրումային դաշտի և գործարար միջավայրի ձևավորման խնդիրներին։ Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական դաշտի ձևավորման գործում ՎԶԵԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։

Հայերեն English

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները