Հասարակական

Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած Հայաստանի քաղաքացիների համար

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած Հայաստանի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:

«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-ասված է գրառման մեջ:

Այս պահին հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա:

Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 50-ի: Տուժել Է առնվազն 156 մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել Էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին: ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում: Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ Է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել Էին կրակից: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել Է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել Է, որը վերջին օրերին նպաստում Էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ Է հաստավել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում Է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ Է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում