Հասարակական

«Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խաղաղության վազք»-ով Մարսելից մինչև Երևան: Լեռնագնաց Արա Խաչադուրյանը անցնելով 4550 կմ Ֆրանսիայի Մարսել քաղաքից 107 օրում հասել է Երեւան՝ Հանրապետության հրապարակ: Արայի խոսքով` նախաձեռնության նպատակն աշխարհին խաղաղության կոչ անելն է:

«Ուզում էի խաղաղության համար վազել, որովհետև ձանձրացել էի աշխարհի 4 կողմերից պատերազմների մասին լսելուց: Ֆրանսիան ինձ 1983-ին որդեգրեց, երբ Լիբանանը թողեցի: Հայաստանն էլ իմ հայրենիքն է, ուզեցի այս երկու երկրներն իրար միացնել իմ վազքով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արա Խաչադուրյանը:

Վազքով Ֆրանիսիայից Հայաստան հասնելու որշումն Արան կայացրել էր դեռ երկու տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով գաղափարը հետաձգվեց: Հիմա դրա համար չի փոշմանում:

«2018թ.-ը շատ խորհրդանշական եղավ, որովհետև Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100 և Երևանի 2800-ամյակների հետ համընկավ: Եկա, նաև խաղաղ հեղափոխություն իրականացնելու համար իմ շնորհավորական խոսքը փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Արան:

«Խաղաղության վազք»-ն իրականացվել է ՀԲԸՄ ջանքերով: Մարսելից մեկնարկելով Խաչադուրյանն անցել է Եվրոպա աշխարհամասով, հասել Թուրքիա, եղել Արևմտյան Հայաստանում, որտեղ նախատեսում էր նամակ փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները խոչընդոտել են նախաձեռնությունն իրականացնելուն:

«Ամենաերկար ժամանակահատվածն անցկացրել եմ Թուրքիայում, 2000 կմ և 45 օր տևեց այնտեղ վազելս: Ընտրությունների ընթացքում էի Թուրքիայում և չգիտեի` Էրդողանը կընտրվի, թե ոչ, բայց հաջորդ անգամ պետք է անպայման փոխանցեմ նամակը իրեն: Նամակում գրել էի, որ պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը, և հենց այդ նամակն էր, որ ինձ մինչև Հայաստան վազելու միտք էր տվել»,- ասաց Արան:

Մինչև Արայի մեկնարկը, Մարսելում նրան հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ու խոստացել Հայաստանում միանալ իրեն:

«Խոստացա, որ վերջին 6 կմ-ը պետք է իր հետ վազեմ ու խոսքիս տերը եղա: Պետք է հույս ունենանք, որ հաջորդ անգամ կկարողանանքբացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանները, և այնտեղով վազենք ու գանք Հայաստան: Ֆրանսիան իր հասանելիքն արդեն արել է, հիմա պետք է երկու պետությունները կարողանան համաձայնության գալ»,- նշեց դեսպանը:

Արան վազքի ընթացքում մեծ ուշադրության և ընդունելության է արժանացել նաև հայկական Սփյուռքի կողմից: Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով` իրենք ամբողջ ընթացքում հետևել են Խաչադուրյանի հետագծին ու խորհրդանշական է, որ այն համընկել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ:

«Խորհրդանշական է հեղափոխության գործընթացի հետ զուգընթաց իր վազքը, և նույնիսկ հումորով կարելի է ասել, որ հեղափոխական իր քայլերթը Արան սկսել էր մեզնից ավելի շուտ»,- նշեց Գրիգորյանը:

Արան պատրաստվում է 15 օր մնալ Հայաստանում, այցելել նաև Արցախ և երիտասարդներին իր օրինակով ցույց տալ, որ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել նպատակների իրականացմանը:

Հայերեն العربية English Русский

Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող թվով 10 հաստատությունների շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆ

Լիտվան հայտարարել է Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտին փոխարինելու ԵՄ անկարողության մասին

ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը

Կասկադում սկսվում է նոր դարաշրջան․ այն ավարտուն տեսք կունենա

Ուիթքոֆը հետաձգել է այցը Մերձավոր Արևելք

Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական ծախսերը՝ հրաժարվելով այլ երկրներին տրամադրվող օգնությունից

ԱՄՆ պետքարտուղարն անլուրջ է անվանել Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու Զելենսկու կոչը

ԱՀԿ-ն հայտարարել է եվրոպական առողջապահական համակարգում լճացման մասին

Ուզբեկստանում Հաղթանակի 80-ամյակի պատվին հուշամեդալ է սահմանվել