Սկաուտները հայրենիքում մասնակցում են ՀՄԸՄ-ի հոբելյանական 11-րդ բանակումին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համասկաուտական բանակումի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝բանակումը տևելու է հուլիսի 19-29-ը: Հայաստան են ժամանել շուրջ 1200 սկաուտներ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ուրուգվայից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից և այլ երկրներից:

«ՀՄԸՄ-ն 100 տարեկան է, դա արդեն իսկ շատ կարևոր է: Այն մեծագույն վաստակ և դեր ունի հայապահպանության գործում: Մենք հաճախ խոսում ենք հային հայ պահելու մասին, բայց մոռանում ենք նշել մեկ այլ կարևորագույն գործոնի՝ երիտասարդ մարդուն հայ կերտելու մասին: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի, որպեսզի լինի այսօրինակ կազմակերպությունների կողքին»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարը հավելեց նաև, որ համալրել է ՀՄԸՄ-ականների թիմը:

Բանակումի բացման արարողությունից առաջ կայացավ ՀՄԸՄ-ի 110 մասնաճյուղերի հուշաքանդակի բացումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Շատ ուրախ ենք և բարձր տրամադրություն ունենք: Ուրախ ենք, որ հանդիպեցինք արդեն ծանոթ մեր քույր-եղբայրներին, փափագում ենք հանդիպել նաև մեր նոր քույր-եղբայրների, նոր կապեր հաստատենք:1200 հոգու մի տեղ հավաքելը շատ մեծ և պատասխանատու գործ է: Մինչև գալս դժվարանում էի դա պատկերացնել: Բայց հիմա արդեն որ տեսնում եմ, շատ խոստումնալից է մեր գալիք սերունդների համար ևս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմից հայրենիք ժամանած Սոսե Գրիգորյանը:

Ֆրանսիայից ժամանած սկաուտական պատգամավորության խմբապետ Արա Մատինյանը կարևորում է բանակումը նաև այն պատճաով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող սկաուտների հանդիպումը լավ հնարավորություն է՝ տեսնելու, թե ինչ աշխատանքներ են իրականացվում այլ երկրների ՀՄԸՄ-ական խմբերում. «Շատ խանդավառ աշխատանք ունենք իրականացնելու: Մեծ մտքով և կարևոր հավատքով ենք պատրաստվել 100-ամյակին մեր մասնակցությանը: Մեզ համար այսօր մեծ հպարտություն է ներկայացնել «Հոմենեթմեն Ֆրանսը», որն այս բոլոր տարիների ընթացքում հզոր կանգնած է ՀՄԸՄ-ական շարժման կողքին և տանում է հոմենեթմենական աշխատանքը Ֆրանսիայում՝ հավաքելով երիտասարդների և անգամ փոքրիկների: Ֆրանսիայում հայ հոմենեթմենականների ընդհանուր թիվը 110 է: Այսօր մեզ հետ Բյուրականի բանակավայր մենք բերել ենք մեծ հպարտություն, որ ցույց տանք մեր քույրերին և եղբայրներին, թե ինչ աշխատանք ենք տանում և տեսնենք նաև մյուսների աշխատանքը»:

ՀՄԸՄ-ի 100-ամյա հոբելյանը նշվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդի Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ:

Հայերեն العربية

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը