Տարածաշրջանային

Թուրքիայում վերացվել է շուրջ երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում վերացվել է շուրջ երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 19-ից դադարեցվել է շուրջ երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Երկրում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 21-ին: Այնուհետև այն 7 անգամ երկարացվել էր:

Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության հաստատումը մեկնաբանում էին գյուլենականների, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Իրականում, սակայն, արտակարգ դրությունն օգտագործվեց այս տարիներին այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվեցին մի քանի տասնյակ թերթեր, ամսագրեր, ռադիոկայաններ, հրատարակչատներ ու հեռուստաընկերություններ, ձերբակալվել, կալանավորվել կամ աշխատանքից հեռացվել են մի քանի հարյուր հազար մարդիկ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում