Հրանտ Թոխատյանը ներկայացրեց «Կանազ» մշակույթի պալատի ներկայիս վիճակն ու հետագա անելիքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամի տնօրեն Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ շրջեց «Կանազ» մշակույթի պալատով եւ ներկայացրեց կենտրոնի վիճակը: Քաղաքապետարանի որոշմամբ շենքը 10-ը տարի ժամկետով հանձնվել է դերասանին` մշակութային գործունեություն ծավալելու նպատակով (2017 թվական):

Կառույցը պետք է ունենա երեք ճյուղ: «Առաջինը և ամենակարևորը մանկական, թատերական դպրոցն է: Այստեղ սովորելու են ոչ միայն թատերական ու բեմի վարպետություն, այլ նաև խեցեգործություն, ձայնի տեխնիկա, բեմի բանվորություն և այլն: Այստեղից դուրս են գալու այն մասնագետները, որոնց կարիքն ունի ներկայիս բեմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հրանտ Թոխատյանը:

Հաջորդ ճյուղը լինելու է մանկական թատրոնը, երրորդը` ներկայացումների դահլիճը: Դերասանի խոսքով` այնտեղ կարողանալու են ներկայացումներ ցուցադրել նաև այլ խմբեր:

Շենքի բազմաթիվ խնդիրներից Թոխատյանն առանձնացրեցերեքը՝ ջեռուցման և հովացման համակարգի, տանիքի վերանորոգման խնդիրը և ջրատար խողովակների, կոյուղու, հոսանքի հարցը: «Սրանք ամենակարևոր ու ծախսատար հարցերն են: Եթե նշվածներս անենք, մնում է կոսմետիկ վերանորոգումների և բեմի հարցը, որը ևս թանկ հաճույք է, բայց առաջնահերթ չէ»,- ընդգծեց նա:

Տնօրենը նշեց, որ շինարարությունը սկսվելու է օգոստոս ամսից. «Առաջին օգնության ձեռքը մեկնել է իմ սանը` Արթուր Ջանիբեկյանը, մյուս ընկերներս նույնպես օգնում են: Գործընկերներիս շրջանակը լայն է, նրանք և՛Հայաստանից են, և՛ արտասահմանից: Ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե երբ կվերջացնենք շինարարությունը»,-հավելեց նա:

Մշակույթի պալատում կան երկու դահլիճներ` մեծ և փոքր: Փոքր դահլիճը նախատեսված է 80-90 հոգու համար: Վերջինս մասամբ վերանորոգել են ժամանակավոր կացարան ստացած ուսանողները:

«Ունենք պայմանավորվածություն, որ շենքի շինարարական գործընթացների ավարտից հետո այդ խումբն այստեղ է աշխատելու»,- նշեց դերասանը:

Մեծ դահլիճում կա 420 տեղ, բայց Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ որոշ փոփոխություններից ու կոսմետիկ վերանորոգումներից հետո տեղերի քանակը կկարողանան 450-ի հասցնել:

Թոխատյանի հավաստմամբ՝ շինարարությունը լիարժեք ավարտին հասցնելու համար մոտավորապես 2-2.5 միլիոն դոլար է պահանջվում: Հարցին, թե ինչպես են ձեռք բերելու այդ գումարը, նա պատասխանեց. « Ընկնելու եմ աշխարհով մեկ գումար հավաքեմ, մինչև ամեն ինչ կկառուցեմ»:

Սենյակներից մեկն արդեն վերանորոգվելէ: Այնտեղպահվումէթատրոնի և կինոյի համար նախատեսվածհանդերձանքը:

Նշենք նաև, որ «Կանազ» մշակույթի պալատն օգտագործվել է որպես կարի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս, ավտոդողերի շինմոնտաժի վայր: Սամվել և Մանվել Սարիբեկյան եղբայրների տնօրինության ժամանակաշրջանում գործել են պարի, երգի խմբակներ, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով վերջիններիս գործունեությունը դադարեցվել է:

Սոնա Մկրտչյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով