ՀՄԸՄ-ն արդեն մեկ դար չի շեղվել իր հիմնական առաքելությունից. հոմենեթմենականներր 100-ամյակը նշելու են հայրենիքում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) արդեն հարյուր տարի հավատարիմ է մնում իր առջև ի սկզբանե դրված առաքելությանը՝ հայ երիտասարդների առողջ միտքն առողջ մարմնի մեջ պահել: Շուրջ 3 000 հոմենեթմենականներ ժամանել են Հայաստան՝ հայրենիքում նշելու միության 100-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը 100-ամյակի միջոցառումների մասին խոսեց ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը:

«Երիտասարդական միակ կազմակերպությունն ենք սփյուռքում, որն ունի շուրջ 28 000 անդամ: Աշխարհով մեկ ունենք 110 մասնաճյուղ: Նպատակը հայ երիտասարդների առողջ միտքը առողջ մարմնի մեջ պահելն է: 100 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել այս առումով: Սփյուռքում ապրող երիտասարդներին միմյանց միավորելու դերակատարությունը ևս մեծ է: Սփյուռքը կարիք ունի հայապահպանության: Հետևաբար, այդ աշխատանքի մեջ այդ դերակատարությունը ևս ունենք»,-ասաց Մկրտիչյանը:

Անդրադառնալով հայրենիքում անցկացվող միջոցառումներին՝ նա առանձացրեց դրանցից մի քանիսը: Հոմենեթմենականներն իրենց հիմնադիրների գերեզմանին վառված ջահերը կմիացնեն անմար կրակին Ցեղասպանության հուշահամալիրում: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրեթե մեկ շաբաթ կներկայացվեն թանկարժեք իրեր, որոնք կպատմեն հոմենեթմենների 100 տարվա պատմությունը: Այդ իրերը Հայաստան են բերվել Բերյութի իրենց թանգարանից:

Հոմենեթմենականները բազմաթիվ այցելություններ կունենան: Հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուրում: Կմեկնեն նաև Գյումրի, որտեղ Վահան Չերազի անունը կրող փողոցի մուտքում կկատարեն նրա արձանի բացումը: Երևանի Ազատության հրապարակից շքերթ կկազմակերպվի: Իսկ հուլիսի 24-ին Օպերայի դահլիճում պաշտոնական հանդիսություն կլինի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Հոմենեթմենականները նաև գիտաժողով կանցկացնեն:

Գառնիկ Մկրտիչյանը հոմենեթմենականներին մի մեծ ընտանիք է համարում: «Միության երիտասարդները ոչ միայն ֆուտբոլ, բասկետբոլ խաղալու են գալիս, այլ նաև միավորվելու»,-նշեց նա:

Մկրտիչյանը նշում է՝ միությունը հիմնադրվել է Պոլսում, սակայն ներկայում այնտեղ մասնաճյուղ չունեն: Շատ կուզեն այնտեղ նորից վերակազմավորվել, սակայն քաղաքական պայմանները թույլ չեն տալիս: Իսկ Սիրիան միության բաբախող սիրտն է համարում, որտեղ, չնայած քաղաքական իրավիճակին, դեռ գործում է 5 մասնաճյուղ:

ՀՄԸՄ-ն հիմնվել է 1918 թ. նոյեմբերի 18-ինԿոստանդնուպոլսում։ Կարգախոսն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»: Ունի մասնաճյուղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ստեղծելու գաղափարի հեղինակըՇավարշ Քրիսյանն է: Հիմնադրման օրվանից ի վեր Հ.Մ.Ը.Մ.-ը մեծ ուշադրություն էր հատկացնում որբահավաք աշխատանքներին և օգնություն ցուցաբերումՑեղասպանությունիցմազապուրծ եղած հայ գաղթականներին։Եղեռնիցհետո Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ստեղծվեցին բազմաթիվ որբանոցներ։ Այս կազմակերպությունների շնորհիվ ցեղասպանություն վերապրած հայ մանուկներն ապահով հանգրվան գտան։Ներկայում այն գործում է մարզական և սկաուտական թևերով:

Հայերեն

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան