Տարածաշրջանային

Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է հանքի չորս աշխատող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վրացական առաջին ալիքը, այս տեղեկությունը հաստատվել է երկրի ներքին գործերի նախարարությունում:

Բացի դրանից, մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց թիվը չի նշվում: ԶԼՄ-ների հաղորդած տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով կարող է լինել մոտ տասը զոհ: Տեղում աշխատում են փրկարարները: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն, հաղորդում է «Լենտա»-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում