British Airways-ի ինքնաթիռը Բաքվում վթարային վայրէջք է կատարել
1 րոպեի ընթերցում
![British Airways-ի ինքնաթիռը Բաքվում վթարային վայրէջք է կատարել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/940643.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի միջազգային օդանավակայանում հուլիսի 12-ի առավոտյան 6:29-ին վթարային վայրէջք է կատարել Լոնդոնից Մումբայ ուղևորվող British Airways-ի ինքնաթիռը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան»-ը:
Boeing-777 ինքնաթիռում վայրեջքի ժամանակ գտնվել է 214 ուղևոր և անձնակազմի 17 ներկայացուցիչ: