ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու նկատմամբ սպանության սպառնալիքի մեղադրանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

2018թ. հուլիսի 8-ին Ա. Սարգսյանը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև:

Այնուհետև, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը