Պաշտոնական

ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհետև վարչապետը շրջայց է կատարել ուսումնահետազոտական կենտրոնում՝ ծանոթացել այստեղ ստեղծված աշխատանքային պայմաններին և կենտրոնի գործունեությանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում