ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր վերահսկելու հնարավորություն ունեն. ՊՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե մոտիկից դիտարկման տակ են պահում Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, նշեց՝ ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են վերահսկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու երկարությամբ կան այդպիսի 30 տեղամասեր՝ այդ թվում առաջնային նշանակության ճանապարհներ, որ հակառակորդը կարող է մշտապես դիտարկել: Տավուշի մարզում 20-ից ավելի բնակավայրերի համար ևս վտանգ կա: Դրան ի պատասխան՝ մեր զինված ուժերը ունեն այդպիսի հնարավորություն ադրբեջանական շուրջ 50 բնակավայրի նկատմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակի կարծիքով՝ վերահսկելու գործոնը ինչ-որ կերպ շահարկելը Ադրբեջանի օգտին չէ: «Հայկական կողմն առնվազն 2 անգամ ավելի շատ բնակավայրեր է տեսնում և վերահսկում: Մենք պարզապես դրա մասին չենք բարձրաձայնում»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա հավաստմամբ՝ վերահսկողության մեջ վտանգ կա, բայց ռազմական գործողության ժամանակ այն լուրջ վտանգ չի ներկայացնի և դեր չի խաղա:

Հայերեն

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ