Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 Հ ՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը:

«Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է նաև, որպեսզի մի շարք գերատեսչություններ արդյունավետ համագործակցեն, նաև ՀՀ քաղաքացիներն իմանան եղած հնարավորությունների և դրանց արդյունավետության մասին, որովհետև շատ դեպքերում այն պատճառաբանությունները, որ գումարներ չկան, միջոցները չեն հերիքում նոր տեխնոլոգիաների ներդրման համար՝ բերում են ավելի մեծ ծախսերի: Իհարկե, այդ իրավիճակն օբյեկտիվ կոմպոնենտներ ունի և պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել և մտածողության, և պրակտիկայի մակարդակում՝ խնդիրները լուծելու համար»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներն անդրադարձել են կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային ցանցերի տեղադրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին ու դրանց արդյունքներին: Գյուղատնտեսության ոլորտի զարգացման առումով կարևորվել է նշված համակարգերի ներդրումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից նախատեսվող ծրագրերին, որոնք կնպաստեն, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա ժամանակակից ու արդյունավետ:

Քննարկվել են նաև գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն էլ ներկայացրել են հակակարկտային հրթիռային համակարգերի արդյունավետության բարձրացման ու դրանց գործարկման ընդլայնման աշխատանքները:

Հայերեն English Русский

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով