Կարևորում ենք ԱՄՆ դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության և ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական և հասարակական նոր իրողությունները թույլ են տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել նաև մեր հարաբերությունները:

Մենք պատրաստակամ ենք անելու հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման նպատակով, ինչի համար ամուր հիմք են ընդհանուր արժեհամակարգը, արմատավորված փոխադարձ հարգանքն ու վստահության մթնոլորտը:

Բարձր ենք գնահատում այն պատկառելի աջակցությունը, որը Միացյալ Նահանգները շարունակում է ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության համակարգի հզորացման, խաղաղապահ կարողությունների ընդլայնման և բազմաթիվ այլ բնագավառներում: Այսօր առավել քան երբևէ այդ աջակցությունն արդիական է մեր երկրի համար:

Չափազանց կարևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում:

Գոհունակությամբ պետք է նշեմ նաև ԱՄՆ-ում բնակվող ստվար հայ համայնքի առանձնահատուկ դերը, որն իր գործուն կառույցներով և անվերապահ նվիրվածությամբ հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը ամուր կերպով շաղախում է մեր երկրների բարեկամությունը»:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ