Ռուբեն Բաբայանը թատրոնի հիմնական խնդիրները կապում է օրենսդրական դաշտի բացակայության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ոլորտում առկա բացերի պատճառ է համարում այդ բնագավառում օրենսդրական դաշտի բացակայությունը: Այս և թատրոնի հետ կապված այլ հարցերի շուրջ նա խոսեց հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը այցելել է մեր թատրոն: Նրա հետ խոսել եմ ոչ թե մեր, այլ առհասարակ թատրոնի մասին: Կարծում եմ` թատրոնի ամենամեծ խնդիրները օրենսդրական դաշտում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նա:

Բաբայանի խոսքով, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իրեն կարդարացնի, եթե փորձի վերացնել խորհրդային մտածողությունը թատրոնում, քանի որ իրականում այն պահպանվել է Հայաստանի ողջ թատերական համակարգում:

«Այդ համակարգը բարեփոխումների չի ենթարկվել: Եթե դրական տեղաշարժ չի լինում, ճահճացում է սկսվում: Սա բոլոր ոլորտներում է` կրթական, մշակութային և այլն: Որևէ մշակույթի նախարար կամ նախարարություն չեն կարող արվեստի գործ ստեղծել, չեն կարող արվեստագետ ծնել: Պետությունը մշակույթի հետ կարող է երեք տեսակի քաղաքականություն վարել` խանգարել, չխանգարել և օժանդակել: Ես շատ եմ ուրախանում, երբ չեն խանգարում»,-խոստովանեց գեղարվեստական ղեկավարը:

Ըստ Բաբայանի` պետությունը նաև պետք է օժանդակի թատրոնին, հասկանա, որ իր գործառույթը արվեստի գործ ստեղծելը չէ, այլ տաղանդներին գտնելն ու նրանց համար նպաստավոր պայմանների ապահովումը: «Դժվար է դա անել մի մարդու ճաշակով: Պետք է օրենսդրական հիմնավորում լինի: Պետք է ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կմշակի օրենքները»,-եզրափակեց Բաբայանը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից