Անկախ փորձագետը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 4-5 դրամով նվազեցնելու հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկ ոլորտի անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններ տեսնում է: Լրագրողների հետ զրույցում փորձագետը պնդեց, որ իր հաշվարկներով էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 4-5 դրամով նվազեցնել: Նա ընդգծեց, որ արդեն մեկ ու կես տարի համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

«Անընդհատ վիճել եմ, ապացուցել եմ, որ տեղ կա ու մատով ցույց եմ տվել, թե ինչպես կարելի է անել, որպեսզի էլետրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը, բաշխումը, սպառողներին մատակարարելը լինի հուսալի և շահավետ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Արզումանյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ում չարդարացված կորուստների վերլուծությունը ցույց է տվել՝ այնտեղ կան ռեզերվներ, և այնտեղ աշխատող մարդիկ պետք է կարողանան վեր հանել այդ կորուստների պատճառները ու վերացնել դրանք:

Հայաստանում 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կազմում է 33.48 դրամ, գիշերային սակագինը ` 29.48 դրամ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը 35.98 դրամ է, գիշերային սակագինը` 31.98 դրամ: 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 41.98 դրամ է, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ: 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների համար (բնակչության զգալի հատվածը), ցերեկային սակագինը կազմում է44.98 դրամ, գիշերային սակագինը` 34.98 դրամ:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ