Պաշտոնական

Վարչապետը պաշտոնից ազատել է պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը պաշտոնից ազատել է պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կետով`

Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշված է որոշման մեջ:

Համապատասխան որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում