Ավետիք Քերոբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավետիք Քերոբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Ավետիք Քերոբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է որոշման մեջ։
Որոշումը տեղադրված է e-gov.am կայքում: