Հայաստանում ավելացել է ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թիվը. նրանք սիրում են այցելել հատկապես Հաղարծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հայաստան մեծացել է զբոսաշրջիկների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 21-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմին՝ հավելելով, որ զբոսաշրջիկների թիվը ավելացել է հատկապես Հայաստանում ԱՄԷ դեսպանության բացումից հետո: «2013 թվականին մոտավորապես 403 էմիրաթցի է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, իսկ արդեն 2017 թվականին զբոսաշրջիկների թիվը հասել է 8347-ի»,-ասաց դեսպանը՝ վստահեցնելով, որ դեսպանությունն աջակցում է այս ոլորտին, որպեսզի երկու երկրների միջև զբոսաշրջությունը լինի երկու կողմերից էլ: «Եթե 2016 թվականի դեկտեմբերին «Էյր-Արաբիա»-ն և «Ֆլայ Դուբայ»-ը կատարում էին շաբաթական ընդամենը 6 չվերթ Էմիրություններից-Երևան և հակառակ ուղղությամբ, ապա 2017 թվականին դրանց թիվը երեք անգամ ավելացել է: Իհարկե, այդ թիվը տոն օրերին, Ամանորին, ինչպես նաև ամառային արձակուրդներին կարող է ավելանալ»,-նշեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Հայաստանի ո՞ր վայրերն են հատկապես նախընտրում զբոսաշրջիկները, դեսպանն ասաց, որ իրենք Հայաստանում ամենատարբեր վայրեր են նախընտրում: «Էմիրաթցիները սիրում են Սևանը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, ինչպես նաև Հաղարծինը, որը հիմնովին վերանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ Քասսիմիի հովանավորությամբ»,-հավելեց Հայաստանում ԱՄԷ դեսպանը:

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք