Մարզային

Գյումրի-Բավրա ճանապարհը երթևեկելի է

1 րոպեի ընթերցում

Գյումրի-Բավրա ճանապարհը երթևեկելի է

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի-Բավրա ճանապարհի Թորոսգյուղ, Փոքրաշեն, Քեթի բնակավայրերում հունիսի 20-ին ժամը 15-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի ու ուժեղ կարկտահարության հետևանքով դժվարանցանելի էր դարձել ճանապարհների երթևեկությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանից:

Ճանապարհները սպասարկող «Մերձմոսկովյան» ԲԲԸ իրականացրել է ճանապարհի աղավազային խառնուրդով մշակման աշխատանքներ, նշված հատվածներն արդեն բավարար երթևեկելի են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում