Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են N զորամասում տեղի ունեցած մի շարք չարաշահումներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում N զորամասում պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ զորամասի հրամանատարը՝ կոչումով գնդապետ, տեղեկանալով, որ դաշտային ելքին մասնակցած ավտոմեքենաները զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալուց հետո ունեն ավտոբենզինի գերածախս, իր հրամանատարությամբ գործող զորամասի թերությունները հնարավորինս կոծկելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը և հանձնարարել համապատասխան պատասխանատու անձանց պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում կեղծ տեղեկություններ մտցնել, որի արդյունքում որպես վառելիքի գերածախս արձանագրվել է շատ քիչ քանակի ավտոբենզին:

Իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև նույն զորամասում ավտոբենզինի հափշտակության, զինծառայողների մասնակցությամբ վիճաբանությունների վերաբերյալ, որոնց մասին հրամանատարը տեղեկանալով դրսևորել է անգործություն և այդ իրավախախտումների մասին չի հայտնել համապատասխան իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառել զինվորական ծառայության շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), զորամասի ավտոծառայության պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով, զորամասի ՎՔՆ ծառայության պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314 հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը