Պաշտոնական

Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

1 րոպեի ընթերցում

Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Տոնոյանին պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»:

Ավելի վաղ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում Վաղինակ Սարգսյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով այժմ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում