Տարածաշրջանային

Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության կոմիսարիատի խոսնակը հունիսի 18-ին հայտնել է, որ կազմակերպությունը տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակին, և այդ հարցն ակտիվորեն բարձրացնում է բոլոր հարթակներում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Խոսնակը հայտնել է, որ 2018 թ. մայիսից սկսած Ադրբեջանի պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի տեսանկյունից և հակասում է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների դրական զարգացման գործընթացին:

ԵՄ խոսնակի հայտարարության մեջ նշվում է, որ խախտումների մասին խոսքն առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ձերբակալություններին, քաղաքական ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումներին, ակտիվիստների և լրագրողների դեմ հարուցված քրեական գործերին:

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններին փաստաբանական կոլեգիայից հեռացնելու հանգամանքը ևս մտահոգություն է առաջացնում»,-նշված է ԵՄ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է քաղբանտարկյալներին վերաբերող գործերին:

«ԵՄ-ն ուշադիր հետևում է Իլգար Մամեդովի (Ադրբեջանում գործող «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ.- հեղ.) և Աֆղան Մուխտարլիի (ադրբեջանցի հետաքննող լրագրող, ով ազատության մեջ գտնվելու ժամանակ վեր էր հանում ալիևյան հանցավոր կլանի անօրինական գործողությունները.- հեղ.) գործերին:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ մարդու հիմնարար իրավունքներից ելնելով, քաղբանտարկյալների գործերը պետք է վերանայվեն, և այդ անձինք պետք է ազատ արձակվեն, Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները:

Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագրով քաղբանտարկյալների հարցը չի լուծվել: Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով քաղաքացիական աշխատանքային խմբի տվյալների համաձայն՝ այդ երկրում կա 142 քաղբանտարկյալ, իսկ ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի՝ 161:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում