Քաղաքականություն

Նաիրի Պետրոսյանը հերքել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Նաիրի Պետրոսյանը հերքել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է, իրականության հետ որևէ աղերս չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

«Այս «լուրն» ամբողջությամբ մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:

Հայկական օրաթերթերից մեկը հրապարակում էր արել այն մասին, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, նրան տեսել են Մոսկվայի հայկական եկեղեցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում