Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել
1 րոպեի ընթերցում
![Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/938007.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաքում հունիսի 19-ին միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բաքվի Նարիմանի շրջանում հրդեհ է բռնկվել շինարարական ապրանքների շուկայում և ռեստորաններից մեկում:
Միաժամանակ բռնկված հրդեհները մարելու համար դեպքերի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների մի քանի հաշվարկներ:
Շինանյութի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երեք մարդ, որոնցից մեկը դեպքի վայրում աշխատանքներ իրականացնող հրշեջ է: