ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսություն սկսել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում հայտարարեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը՝ դժավարանալով, սակայն, ժամկետներ նշել: «Մենք պատրաստ ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկել, ընթացիկ պայմանավորվածություններ կան: Բայց դրա համար մենք կցանկանայինք ԵՄ երկրներում արձանագրել Հայաստանից գնացած անօրինական միգրանտների նվազեցում, ինչպես նաև տեսնել կոռուպցիայի դեմ պայքարի ցանկալի պտուղներ: Շատ անելիքներ կան, բայց ԵՄ-ն միշտ պատրաստ է Հայաստանին աջակցելու հարցում»,-ասաց Դեյվիդ Մքալիսթերը:

ԵԽ պաշտոնյան նկատեց՝ իրենք հասկանում են, թե այս հարցը որքան կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար: Նա նշեց, որ ողջունում են արդեն իսկ մեկնարկած վիզաների դյուրացման ու մի շարք համաձայնագրերի հաջող իրականացումը: «Ուզում եմ լրացուցիչ շեշտել հավելյալ ջանքեր գործադրելու կարիքը, որ Հայաստանի միգրանտները շատ չմնան Եվրոպայում, չչարաշահեն ապաստանի համակարգը ԵՄ երկրներում, ինչը վիճահարույց խնդիր է երկրներից շատերում: Բարեփոխումների առաջընթացը մեծ կաևորություն կունենա վիզաների ազատականացման հարցում: Իմ անձնական տպավարությունն այն է, որ Վրաստանի ու Ուկրաինայի փորձից ելնելով այս իմաստով հնարավոր է առաջընթաց»,-հավելեց Դեյվիդ Մքալիսթերը:

Հայերեն العربية English Русский

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին