Քաղաքականություն

«Ժառանգությունն» ամեն ջանք գործադրելու է, որ կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություներում հաջողի

2 րոպեի ընթերցում

«Ժառանգությունն» ամեն ջանք գործադրելու է, որ կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություներում հաջողի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ժառանգություն» կուսակցությունն աջակցում է Հայաստանի նոր կառավարությանը և շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի այս կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություներում հաջողի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` անկախ այն բանից, իրենց կուսակցությունը կա, թե չկա կառավարությունում, «ժառանգություն»-ը կառավարության շահառուն է և աջակիցը: «Մենք կանգնած ենք եղել այս գործընթացի հիմքում: Փողոցային ակցիաներին ակտիվ մասնակցել են նաև մեր կուսակցության ներկայացուցիչները: Մենք ջանքեր չենք խնայելու՝ ունենալու այնպիսի կառավարություն, որտեղ ներկայացված կլինի հնարավորինս լայն հասարակական տարբեր շերտերի խոսափողը»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանը ստացել է շատ մեծ հնարավորություն զարգանալու, քաղաքակիրթ աշխարհի պետությունների շարքում իր քաղաքացիների սոցիալ- տնտեսական, իրավական ապահովությունը կյանքի կոչելու:

Անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին՝ Մարտիրոսյանն ասաց, որ Արցախում ներքին քաղաքական պայմանավորվածության շատ հեշտ են գալիս, և, հետևաբար, այնտեղ այլ եղանակ է: «Արցախում տեղի ունեցող գործընթացներին նորմալ եմ նայում: Ես կարծում եմ, որ քաղաքացիների բողոքի ակցիաներին կփոխարինի կառավարման համակարգում ակտիվությունը»,-նշեց բանախոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում