Պաշտոնական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ձայնը լրատվական ծառայության «Աֆրիկայի երաժշտության ժամը» հաղորդման երկար տարիների պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Լեո Սարկիսյանն իր տեսակով մարմնավորում էր այն համամարդկային արժեքները և պատկերացումները, որ չի կարելի անտեսել գեթ մեկ անհատի, ազգի և առավել ևս մայրցամաքի ձեռքբերումներն ու ներդրումը մարդկության զարգացման գործում: Մարդ, որին հաջողվեց տասնամյակների աշխատանքի շնորհիվ աֆրիկյան երաժշտությունը բարձրացնել համաշխարհային բեմ և գերել միլիոնավոր մարդկանց սրտերը Աֆրիկայում և աշխարհի այլ անկյուններում:

Վստահ եմ, որ Լեո Սարկիսյանի լեգենդը դեռ երկար կապրի՝ մեր սրտերում վառ պահելով հավասարության, փոխադարձ հարգանքի և սիրո կանթեղը:

Իմ ցավակցությունն եմ հայտնում մաեստրոյի հարազատներին, Ամերիկայի Ձայնը լրատվական ծառայության ողջ անձնակազմին, ինչպես նաև նրա բոլոր երկրպագուներին»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում