Սուրեն Բագրատունին՝ խաչատրյանական մրցույթի բարձր մակարդակի և հայ երաժիշտների՝ մրցութային փուլը չհաղթահարելու մասին 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, հայտնի թավջութակահար Սուրեն Բագրատունին ափսոսում է, որ Հայաստանը ներկայացնող մասնակիցները չհաղթահարեցին մրցութային առաջին փուլը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև մեր մասնակիցները լավ ելույթներ են ունեցել, բայց կատարողական առումով զիջել են երկրորդ փուլը հաղթահարած արտասահմանցի մասնակիցներին:

«Այս տարի մասնակից երաժիշտների կատարողական որակը շատ բարձր էր: Սա միայն իմ կարծիքը չէ, իմ բոլոր գործընկերներն այդպես են մտածում: Շատ հետաքրքիր արտիստներ են մասնակցել, արտասահմանցիներն էլ շատ լավ կատարել են Արամ Խաչատրյանի գործերը: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է ներկայացվում Խաչատրյանի երաժշտությունը: Շատ կարևոր է այն, որ հայկական երաժշտությունը հանրահռչակվում է աշխարհով մեկ: Հայ մասնակիցներն էլ իրենց ձևով լավ ելույթ ունեցան: Շատ եմ ցավում, որ երկրորդ փուլ չանցան, որովհետև ես մեծ հույսեր էի կապում նրանց հետ: Բայց ինձ թվում է՝ լավ ճանապարհի վրա են, մյուս անգամ կստացվի»,-նշեց Սուրեն Բագրատունին՝ հավելելով, որ ժյուրիի անդամներն ու հանդիսատեսը Խաչատրյանի և մյուս դասական կոմպոզիտորների գործերի շատ հետաքրքիր կատարումներ լսեցին: Իսկ թե ով կլինի հաղթողը, պարզ կդառնա ընդամենը ժամեր անց: Խաչատրյանական մրցույթի հաղթողի կոչման համար պայքարեց 14 թավջութակահար, եզրափակիչում հայտնվեց 4-ը: Հաղթողի անունը կհայտարարվի հունիսի 14-ի երեկոյան:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում է թավջութակ մասնագիտությամբ, հունիսի 6-14-ը: Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հեղինակավոր երաժիշտներ, իսկ մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն էր կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Այս տարի մշակութային տոնն անցնում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Ռոզա Գրիգորյան

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը