Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/937393.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Грузия Online-ը, այդ մասին նա հայտարարել է հատուկ ճեպազրույցի ժամանակ: Դրա հետ միասին Կվիրիկաշվիլին խոսել է երկրի տնտեսական հաջողությունների մասին:
«Այսօր այն պահն է, երբ պետք է թույլ տալ խորհրդարանի ղեկավարին կազմել թիմ՝ ելնելով իր պատկերացումներից»,- ասել է նա: