Պուտինն Ալիեւի հետ «հիմնավոր» քննարկումներ կանցկացնի օգոստոսի 30-ին
1 րոպեի ընթերցում
![Պուտինն Ալիեւի հետ «հիմնավոր» քննարկումներ կանցկացնի օգոստոսի 30-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/937325.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ Մոսկվան նախապատրաստվում Է օգոստոսի 30-ին ՌԴ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ այցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ինչ վերաբերում Է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք դրանք հիմնավոր կեպով ու խորապես կքննարկենք, դրանով կզբաղվենք օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը Կրեմլում Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ կայացած հանդիպմանը: