Ժիրայր Սեֆիլյանը ազատ արձակվեց. դատավճիռը մասնակի բեկանվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստում հրապարակվեց նրանց պաշտպանների բողոքների վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատավճիռները մասնակի բեկանել:

Վճռվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, Ներսես Պողոսյանին, Սասուն Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Նրանց անհապաղ ազատ արձակել կալանքից և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից և նրան նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչել իրեն առաջադրված հոդվածներով և պատիժ նշանակել 5 տարի 5 ամիս ժամկետով, նաև բավարարել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ: Սեֆիլյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ստորագրությամբ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նաև ԱԺ պատգամավորների երաշխավորությունը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էին Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքները: Նրանք պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար առաջին ատյանի դատարանում Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի 5 ամիս ժամկետով:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

Հայերեն English Русский

Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը

Ֆրանսիական կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել և արդիականացվել է Երանոսի բուժամբուլատորիան

Շիրակի մարզում խստացվում է հսկողությունը հնարավոր անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ

Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Նորակերտում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել

ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր

Երանոսում բարերարի միջոցներով նորոգվել է 12 կմ երկարության դաշտամիջյան ճանապարահ

Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի

Ազգային արժեքների փոխանցման ամենակայուն ճանապարհը կրթությունն ու մշակույթն են. ՌԴ-ում «Անի» մշակութային կենտրոնի հիմնադիր