Հասարակական

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում ` արվելու է ամեն բան յուրաքանչյուր զինվորի կյանքը պաշտպանելու համար

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում ` արվելու է ամեն բան յուրաքանչյուր զինվորի կյանքը պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր հայ զինվորի, սպայի զոհվելու դեպքի առնչությամբ պետք է մանրամասն քննություն կատարվի և հետևություններ արվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է անել, որ այլևս զոհեր չլինեն: «Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, չեմ ասում, որ պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում ընդհանրապես կարող ենք բացառել զոհերը: Բայց ես ուզում եմ ունենանք իրավիճակ, որ բոլորս վստահ լինենք, որ մեր պետությունն ու կառավարությունն ամեն ինչ անում է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը պահպանելու ու պաշտպանելու համար»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ վերջերս էլ եղել են ցավալի իրադարձություններ, որոնց մանրամասների մեջ մտնելու անհրաժեշտություն չկա, պարզապես իր դիրքորոշումը միանշանակ է՝ պետք է հնարավորինս ամեն բան անել զինվորների կյանքը պաշտպանելու համար: «Ես առաջիկայում այդ թեմայով քննարկում կկազմակերպեմ համապատասխան մարմինների ներգրավվածությամբ, կլսենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, իրավապահ մարմինների հաշվետվությունները, թե ամեն անգամ նման դեպքերից հետո մենք ինչ հետևություններ ենք անում և ինչ հետևություններ պետք է արվեն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում