Շարմազանովը ներողություն խնդրեց հայ ժողովրդից և նոր իշխանությանը մաղթեց անել ավելին, քան իրենք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ ժողովրդից ներողություն խնդրեց նախորդ տարիներին իրենց չարածների համար և նոր իշխանություններին մաղթեց, որ կարողանան ժողովրդի համար անել ավելին, քան արել է նախորդ իշխանությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում Շարմազանովն ընդգծեց, որ իրենք ունեցել են բազմաթիվ սխալներ, թերություններ ու մեղքեր, որոնց համար, գուցե, կրել են քաղաքական պատասխանատվություն: «Եվ եթե անհրաժեշտություն կա, մենք մեր ժողովրդին կարող ենք ասել, որ ներողություն ենք խնդրում այն բոլոր չարածի համար, որ պետք է անեինք այս տարիների ընթացքում և մեր նոր իշխանության գործընկերներին մաղթում ենք, որ կարողանան ավելին անել, քան մենք արել ենք: Ներողություն, եթե չենք կարողացել արդարացնել ձեր սպասելիքները, սակայն մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ Հայաստանի քաղաքական կյանքի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական բաղադրիչը բավականին հագեցած է: «Թռիչքային զարգացումը, կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարը շարունակում է մնալ կարևոր մեր երկրի համար: Բայց իմ կարծիքով անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են ամենաառաջնայինն ու գլխավորը հայաստանյան հասարակության համար: Նախկինում ես այս ամբիոնից խոսել եմ 5 կարևոր մարտահրավերների մասին: Եվ այդ մարտահրավերների մեջ, թե պաշտպանության ու անվտանգության, թե արցախյան հարցի հայանպաստ ու խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է գլխավոր մարտահրավերներից մեկը»,- ասաց նա:

Շարմազանովն արձանագրեց, որ ՀՀ նոր կառավարությունը, շարունակելով նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ կառույցում շարունակել աշխատել և խորացնել հարաբերությունները, ՀԱՊԿ-ում շարունակել աշխատել և խորացնել հարաբերությունները, ՌԴ-ի հետ խորացնել դաշնակցային հարաբերությունները, փաստում է, որ նախորդ իշխանության իրականացրած արտաքին և անվտանգային ու պաշտպանական քաղաքականությունն արդարացված էր և բխում էր Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերից:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նկատեց, որ այդ ամենով հանդերձ երբեմն ականատես են լինում գնահատականների, որոնց նպատակն է սևացնել ամեն ինչ, ինչ եղել է նախկինում: Շարմազանովը շեշտեց, որ դիմացինի սևացնելով որևէ մեկը չի կարող բյուրեղանալ: Նրա խոսքով՝ ամեն մեկի և ամեն ինչի գնահատականը տալու է ժամանակը:

Հայերեն

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը