Տնտեսություն

Արծվիկ Մինասյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արծվիկ Մինասյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ շարունակական համագործակցությունը և հայտնել հետագա համատեղ աշխատանքի զարգացման պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում, 2017թ. ընթացքում իրականացված և առաջիկայում նախատեսվող գործընթացներին, Հարևանության ներդրումային գործիքի ներքո նախատեսված ծրագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին և 2018թ. աջակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր։

Կարևորվել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընթացքը և շարունակականության ապահովումը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման ապահովումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում