Մշակույթ

Մահացել Է Fleetwood Mac-ի՝ անօթեւան դարձած կիթառահար Դենի Քիրուենը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Fleetwood Mac-ի՝ անօթեւան դարձած կիթառահար Դենի Քիրուենը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 68 տարեկան հասակում վախճանվել Է Fleetwood Mac խմբի նախկին կիթառահար Դենի Քիրուենը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին հայտնել Է The Guardian-ը: Մահվան պատճառը դեռեւս չի նշվում:

Քիրուենը կոլեկտիվ Էր եկել 1968 թվականին՝ դրա հիմնադրվելուց մեկ տարի անց: Այդ ժամանակ նա 18 տարեկան Էր: Երաժիշտը տրվել Էր ալկոհոլին եւ 1972 թվականին վտարվել Fleetwood Mac-ից: Դրանից հետո Քիրուենն զբաղվել Է մենակատարի կարիերայով՝ թողարկելով չորս ստուդիական ալբոմ:

1970-ական թվականներից հետո Քիրուենն անօթեւան Էր: 1993 թվականին The Independent-ին տված հարցազրույցում նա հայտարարել Է, թե ինքը իսկական տուն չի ունեցել այն ժամանակվանից, երբ սկսեց հյուրախաղերի մեկնել Fleetwood Mac-ի հետ:

2015 թվականին Fleetwood Mac-ի անդամները, Forbes հանդեսի վարկածով, տեղ են գտել աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների թոփ-10-ում: Կոլեկտիվը թողարկել Է 18 ստուդիական ալբոմ եւ շարունակում Է համերգային գործունեությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում