Արգենտինական մատրյոշկաներ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ. Մեսսի եւ ընկերություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին Բուենոս Այրեսում սկսել են վաճառել մատրյոշկաներ՝ արգենտինացի ֆուտբոլիստների պատկերներով: Տեսանյութում ցուցադրված Է՝ ինչ տեսք ունեն հուշանվերները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աշխարհի առաջնություն-2018-ի նախօրյակին պահանջարկ են վայելում Լիոնել Մեսսիի պատկերով արձանիկները: Արգենտինայում մատրյոշկաների արտադրությունը կազմակերպել Է ձեռնարկիչ Գաբրիել Ալիխոն Ռուսաստան կատարած ուղեւորությունից հետո: Տիկնիկները պատրաստված են պլաստիկից, ամենախոշորների բարձրությունոը 10,5 սանտիմետր Է: Այստեղ նաեւ վաճառվում են մատրյոշկաներ Ֆրանցիսկոս պապի, Էվա Պերոնի, Չե Գեւարայի եւ այլ հայտնիների պատկերներով: