Միջազգային

Ամերիկացիների միայն 22 տոկոսն Է կարծում, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները համաձայնության կգան

2 րոպեի ընթերցում

Ամերիկացիների միայն 22 տոկոսն Է կարծում, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները համաձայնության կգան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների միայն 22 տոկոսն Է կարծում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովում համաձայնության կգան Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի համազգային հարցման՝ հունիսի 10-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել Է Մերիլենդի համալսարանի Nielsen հետազոտական ծառայության պատվերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես կարծում Է հարցման մասնակիցների 36 տոկոսը, բանակցություններում որոշակի առաջընթաց ձեռք կբերվի այլ հարցերի կարգավորման, բայց ոչ միջուկազերծման շուրջ: Իսկ 27 տոկոսն այն համոզմունքն Է հայտնել, որ գագաթնաժողովը կավարտվի ձախողմամբ:

Պատասխանելով այն հարցին, թե առաջին հերթին ինչն Է ազդել Վաշիգնտոնի հետ միջուկազերծման շուրջ ուղղակի երկխոսության մեջ մտնելու Փհենյանի որոշման վրա, ամերիկացիների 38 տոկոսը նշել Է ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականության խստացումը, ներառյալ տնտեսական ճնշումը եւ Թրամփի վարչակազմի կողմից հնչող սպառնալիքները:

Հարցվածների 29 տոկոսն այն ենթադրությունն Է արել, որ Կիմ Չեն Ընը միջուկային սարքերի եւ բալիստիկ հրթիռների անցկացված փորձարկումներից հետո զգաց, որ ինքը բանակցություններ վարելու համար ուժեղ հաղթաթուղթ Է ստացել: 31 տոկոսի կարծիքով, Փհենյանի դիրքորոշման փոփոխության վրա ազդել են միջազգային ջանքերը, այնպիսիք, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցները եւ Չինաստանի կողմից գործադրված ճնշումը:

Ամերիկացիների 61 տոկոսը հօգուտ ԿԺԴՀ-ի հետ նորմալ հարաբերությունների հաստատման հանդես Է գալիս միայն այն բանից հետո, երբ Փհենյանը զրկվի իր միջուկային զենքից: 13 տոկոսը պատրաստ Է ԿԺԴՀ-ի հետ կապերի նորմալացումը պաշտպանել միջուկազերծման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում՝ չսպասելով դրանց իրագործմանը: Հունիսի 1-ից մինչեւ 6-ն անցկացված հարցմանը մասնակցել են 1,2 հազար ամերիկացիներ: Թույլատրելի անճշտությունը չի գերազանցում 2,8 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ԱՄՆ-ն 150 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական մասնաբաժինը կհատկացնի Ուկրաինային

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 150 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական մասնաբաժինը կհատկացնի Ուկրաինային

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

Միացյալ Նահանգներ

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում