Քաղաքականություն

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է ներգրավվածություն պահպանել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ լուծելու վերջիններիս միջև առկա տարաձայնությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցին։

«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ներգրավվածությանը և շարունակում ենք աշխատել՝ փորձելով լուծել այդ վեճը»,- նշել է Միլլերը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում