Միացյալ Նահանգներ

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

1 րոպեի ընթերցում

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե իրեն ստորագրության համար ներկայացվի Պենտագոնի հատկացումների մասին օրինագիծը, որը պատրաստվել է Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից նոր ֆինանսական տարվա համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը։ 

Նշվում է, որ օրինագիծը չի ստանա դեմոկրատների աջակցությունը, քանի որ այնտեղ կան մի շարք պահպանողական դրույթներ, որոնք թիրախավորում են հղիության վաղաժամ ընդհատման, կլիմայի փոփոխության, բազմազանության և ներառականության հետ կապված քաղաքականությունը։

Բայդենի թիմը նաև քննադատել է հանրապետականներին նախագծում Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության համար 300 միլիոն դոլարի բյուջեի հայտը չներառելու համար։ Այս նախաձեռնությունը նախատեսում է վերապատրաստել և հանդերձել ուկրաինացի զինվորներին։ 

Հանրապետականները նշում են, որ այդ ֆինանսավորման կարիքն այլևս չկա, քանի որ Կոնգրեսն այս գարնանը հաստատել է Ուկրաինայի համար 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում