Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեսպանը տեղեկացրել է, որ հունիսի 6-ը Շվեդիայի տոնն է, և հրավիրել բնապահպանության նախարարին մասնակցելու տոնական միջոցառման շրջանակներում դեսպանատանը բացվող «Առերեսում կլիմայի հետ» խորագրով Հայաստանի ու Շվեդիայի երգիծանկարիչների ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի նպատակը կլիմայի գլոբալ փոփոխության բարդ խնդիրը հանրամատչելի եղանակներով հասարակությանը ներկայացնելն է։

Հանդիպման ժամանակ քննարկվել են բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Հյուրի առաջարկով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության, փհէկ-երի գործունեության, հանքարդյունաբերության և անտառային ոլորտներում օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև բնապահպանական թույլտվությունների և լիցենզիաների՝ միասնական էլեկտրոնային եղանակով տրամադրման համակարգի ստեղծման ուղղությամբ կատարվող քայլերը։

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու բնապահպանության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին։

Հայերեն

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան