Արդարադատության նախարարը մասնակցել է կանանց բռնության կանխարգելման մասին միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումն Հայաստանում» խորագրով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրին նվիրված միջոցառմանը: 2018 թվականի ապրիլին մեկնարկած ծրագիրը նախատեսված է իրավաբան և իրավապահ ոլորտի մասնագետների համար, ովքեր Հայաստանում զբաղվում են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության գործերով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ այս միջոցառմամբ մեկնարկող ծրագիրը շատ կարևոր խնդիրներ է դրել իր առջև: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով մեծ ուշադրությամբ է հետևել համապատասխան օրենքի քննարկումների ընթացքին և թեև կողմ է քվեարկել օրենքի նախագծին, սակայն նշել է, որ տվյալ փուլում ընդունված օրենքն ունի խնդիրներ և ընդունումը դիտել է որպես միջանկյալ լուծում: «Հետևաբար, համոզված եմ, որ նաև ընդունված օրենքի կիրառման ընթացքում պետք է վեր հանվեն կարգավորման ենթակա բոլոր հարցերը և տրվեն դրանց լուծումները»,- ասել է նախարարը և հավելել, որ օրենքի պատշաճ կիրառումն ու խնդիրների ախտորոշումը համարում է այսօր մեկնարկող ծրագրի հիմնական խնդիրներից մեկը: Այդ համատեքստում նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և միջազգային գործընկերներին, ովքեր տարիներ ի վեր հանձնառու կերպով և հետևողականորեն աշխատել են այս ոլորտում և խնդիրները բերել կառավարության օրակարգ:

Ամփոփելով խոսքը՝ նախարարն արդյունավետ և հաջող ընթացք է մաղթել ծրագրին և հավաստիացրել, որ Արդարադատության նախարարությունը հանձնառու է համագործակցությունը շարունակելու և խորացնելու համար:

Միջոցառանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ ԱՆ արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը, այլք:

Հայերեն

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը