Չեխիայի Լիդիցե քաղաքում բացված միջազգային ցուցահանդեսին հայ երեխաները պատվոգրերի են արժանացել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում մայիսի 31-ին հանդիսավոր կերպով բացվեց 46-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը «Ջուրը՝ ոսկուց առավել» խորագրի ներքո, որն ընտրվել էր Չեխիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից՝ նկատի ունենալով խմելու ջրի պակասի, երաշտի և կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ խնդիրները:

Ցուցահանդեսը հիմնադրվել է 1967թ. ի հիշատակ նացիստական Գերմանիայի կողմից Լիդիցե քաղաքում սպանված, ինչպես նաև պատերազմներում զոհված բոլոր երեխաների: 1973թ. ի վեր ցուցահանդեսը ձեռք է բերել մեծ համբավ և դարձել Եվրոպայի, ինչպես նաև աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր մանկական ցուցահանդեսներից մեկը:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են 79 պետություն, ներկայացվել է 29967 աշխատանք: Ժյուրիի կողմից շնորհվել է 1246 մրցանակ 67 պետությունների ներկայացուցիչների: Գլխավոր մրցանակին արժանացավ Սլովենիայի Ռոգաշովցի քաղաքի դպրոցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի երեխաների այս տարվա պատվոգրերը կրկին բազմաթիվ էին: «Լիդիցեի վարդ» մեդալին կրկին արժանացան Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցն ու վերջինիս հինգ սաները՝ 9-ամյա Մարիամ Հակոբյանը, 14-ամյա Արեն Ասատրյանը, 11-ամյա Ալիկ Մարգարյանը և 9-ամյա Գեորգի Թորոսյանը: Դպրոցի մեկ այլ սան` 14-ամյա Լիանա Մարտիրոսյանը, արժանացավ պատվոգրի: Պատվոգրեր կստանան նաև Երևանի Վարդգես Գուլիկյանի անվան արվեստի դպրոցի 15-ամյա սան Շողինե Վարժապետյանը, Երևանի Գասպարյանի անվան արվեստի դպրոցի սաներ 6-ամյա Մանե Ալեքսանյանը, 4-ամյա Գոռ Բոգդանյանը, 5-ամյա Հենրիկ Քթիկյանը և 9-ամյա Վիկտոր Մարտիրոսյանն, ինչպես նաև Երևանի «Լույս աշխարհ» դպրոցի 6-ամյա սան Մերի Հարոյանը: Մեդալներն ու պատվոգրերը կուղարկվեն Հայաստան և հանդիսավոր պայմաններում կհանձնվեն հաղթողներին: Լիդիցեի ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը:

Քանի որ 2019թ. լրանում է Մենդելեևի պարբերական աղյուսակի 150 ամյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է, որպեսզի հաջորդ ցուցահանդեսի թեման կրի «Քիմիա» խորագիրը՝ քանզի գիտության այդ ճյուղի հետ մեր կյանքում առնչվում ենք ամենուրեք և ամեն օր։ Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ և պատանիներ: Աշխատանքները պետք է ուղարկվեն փոստով` մինչև 2019թ-ի փետրվարի 15-ը: 2019թ-ի մրցույթին կարող են ներկայացվել գործեր արվեստի տեխնիկայի հետևյալ բնագավառներում. նկարչություն, փորագրություն, լուսանկարչություն, կերամիկա և համակցված տեխնիկա, կարճամետրաժ կամ անիմացիոն ֆիլմեր:

Հայերեն

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները