ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը հայտարարել է պաշտոնը լքելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հայտարարել է ծառայությունը լքելու մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՔԾ պետի հայտարարությունն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,

Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թ.-ից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում:

Ես ուրախ եմ, որ ինչպես շատ այլ առիթներով, այնպես էլ այժմ կարող եմ պարզ ճակատով հայտարարել` մեր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Վստահ եմ, որ հենց այս սկզբունքային ու արդյունավետ գործելաոճն է հանգեցրել Հատուկ քննչական ծառայության` որպես անկաշառ ու պրոֆեսիոնալ կառույցի` մեր երկրի իրավապահ մարմինների համակարգում ունեցած դերակատարության աճին:

Իմ աշխատանքի ընթացքում գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվության մեծ զգացումով ու նվիրվածությամբ, փորձել եմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ծառայությունում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց ու ազնիվ քննիչներ, ովքեր ի զորու են կատարել որակյալ նախաքննություն:

Հպարտ լինելով ծառայության նշված և մյուս ձեռքբերումների համար` այդուհանդերձ, հարկ եմ համարում հայտնել, որ ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար:

Անկեղծորեն և վստահաբար հայտարարում եմ, որ իմ հետևից թողնում եմ անաչառ, անկաշառ, համերաշխ և պետությանը նվիրված պրոֆեսիոնալ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»:

Հայերեն English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է