Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհրդի կազմում ՀԽ-ն առաջարկել է իր թեկնածուին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահը դիմել էր Հանրային խորհուրդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից, մայիսի 24-ին, ի պատասխան ԱԺ նախագահի գրության, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմք ընդունելով Հանրային խորհրդի որոշումը, առաջադրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը:

Այդ մասնակցությունը կարող է լինել ժամանակավոր, քանի որ, ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի, մոտակա ժամանակներում պետք է ձևավորվի նոր Հանրային խորհուրդ, որը և կարող է ընտրել մրցութային խորհրդի նոր անդամ:

Այս պահին Հովհաննես Հովհանիսյանի ընտրությունը հիմնավորված է նրանով, որ վերջինս «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» շրջանակում Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի համակարգող է և այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել՝ համագործակցելով պետական ու մասնավոր սեկտորի, հատկապես ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահն է, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտական խորհրդականը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հումանիտար և հասարակագիտական առարկաների կրթական բլոկի ղեկավարը, 2014 թ. եղել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Իրավական խորհրդատվական խմբի անդամ, 2017-ից «Եվրասիայի ժողովուրդների ասամբլեա» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ է, ներգրավված է եղել նաև այլ կառույցների աշխատանքներում:

Հայերեն

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները