Հրաչյա Ռոստոմյանը կառավարության ծրագիրը հավակնոտ է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության ծրագիրը հավակնոտ է համարում՝ ընդգծելով, որ այն ենթադրում է գործողություններ, որոնք արդարացնելու են այն սպասումները, որ ունի հանրությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Այս ծրագրում ավելի շատ ոչ թե թվեր են, այլ գործողություններ, որոնք կարդարացնեն այն սպասումները, որ ունի մեր հանրությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Անդրադառնալով քննադատություններին, թե կառավարության ծրագրում թվեր չկան, և այն ավելի շատ նման է բարի ցանկությունների և կենացների արտահայտման, նախարարն ընդգծեց, որ նախկինում բազմիցս տեսել են ճոխ թվերով ծրագրեր, սակայն շեշտեց, որ կարևորը թվերը չեն: «Սա կենացի մակարդակ չէ, սա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է իր երկրի համար»,- ընդգծեց Ռոստոմյանը:

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը: Խորհրդարանում կառավարության ծրագիրը քննարկման կդրվի հունիսի 7-ին:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա