Հասարակական

Կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարություններն առաջիկայում նախատեսում են համատեղ ծրագրեր իրականացնել

1 րոպեի ընթերցում

Կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարություններն առաջիկայում նախատեսում են համատեղ ծրագրեր իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության և Սփյուռքի նախարարություններն առաջիկայում պատրաստվում են ընդհանուր ծրագրեր իրագործել, սակայն դրանք դեռևս խորն ուսումնասիրման կարիք ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երկօրյա այցով Վրաստանում էի, որտեղ կրթության ոլորտում` մասնավորապես երկկողմ հարաբերություններում, խնդիրներ կան: Այս համատեքստում Սփյուռքի կրթական խնդիրներին անդրադարձել եմ այնքանով, որքանով դրանք այժմեական են եղել և արագ լուծման անհրաժեշտություն է եղել: Երեկ ՀՀ սփյուռքի նախարարի հետ քննարկել ենք մեր ընդհանուր ծրագրերը, և առաջիկայում այս ամենի հետ լուծումներ կունենանք»,- նշեց Հարությունյանը` պատասխանելով Չեխիայի Հանրապետությունում գործող «Օրեր» եվրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին, թե կրթության և գիտության ոլորտում ի՞նչ ծրագրեր են իրականացվելու, որոնք կապ ունեն Սփյուռքի հետ:

Նա ընդգծեց, որ այժմ այդ ծրագրերի վերաբերյալ հստակ բան չի կարող ասել, քանի որ դրանք խորը ձևով պետք է ուսումնասիրվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում