Փաշինյանը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Վեհափառ Հայրապետն, անդրադառնալով երկրում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին, կարևորել է դրանց խաղաղ հանգուցալուծումը և ընդգծել, որ դրա արդյունքում մեր երկրի ու ժողովրդի հեղինակությունը բարձրացել է միջազգային հանրության շրջանում: Ամենայն Հայոց կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների, եկեղեցու և ժողովրդի համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ստեղծել զորեղ, առաջընթացի մեջ գտնվող, իր կյանքի բարօրությունը կերտող երկիր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ խոսքերի ու մաղթանքների համար և կարևորել առկա հարցերի ու խնդիրների համատեղ քննարկումը: «Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել սիրո և համերաշխության կարգախոսի ներքո: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ մթնոլորտը Հայաստանում և հայ ժողովրդի շրջանում դառնա մշտական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ստեղծարար միջավայր ձևավորելու անհրաժեշտությունը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան