Արտակ Զեյնալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար:

Դեսպան Միլսը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման առիթով և ընդգծել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն հարցերում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրը և երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: «Մենք ողջունում ենք Ձեր նշանակումը և ակնկալում ենք բեղմնավոր համագործակցություն»,- ասել է ԱՄՆ դեսպանը և հետաքրքրվել Արդարադատության նախարարության առաջնահերթություններով:

Այդ համատեքստում նախարար Զեյնալյանն առանձնացրել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, օրենքների, իրավական ակտերի ընդունման գործընթացում հասարակության մասնակցության ակտիվացմանն ու ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Կառավարության հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարևորությանը՝ արդարադատության նախարարը նշել է, որ Կառավարության նպատակը երկրում օրենսդիր և գործադիր իշխանությունների ձևավորման ժողովրդավարական սկզբունքների հաստատումն է: «Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստնությանը և ցանկանում, որ, այսուհետ, հասարակությունն ունենա հավատ ընտրական գործընթացների և արդյունքների նկատմամբ»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը:

Հանդիպման ավարտին նախարարը վստահեցրել է, որ Կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը շատ մեծ է:

Հայերեն

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին